Մենք ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը։ Աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու վերջին զարգացումների պայմաններն ու հետևանքները։
Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված զինադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա, Twtter-ի էջում գրել է ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնը՝ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ անելով անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ -ի հետ՝ այդ հարցերի լուծման համար։
Ռուսաստանը փակ քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունը, որով նոյեմբերի 10-ից հաստատվում է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում, շոկային նշանակություն ունեցավ մեր հասարակության համար։
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի հայտարարությունից ընդամենը ժամեր անց թշնամական պետությունները սկսեցին հայտարարել, թե ռուսական խաղաղապահների հետ կանգնելու են նաև թուրք «խաղաղապահները»:
Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է նոյեմբերի 13-ին Թուրքիա այցելել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը. Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող միասնական կենտրոն ստեղծելու մասին, նոյեմբերի 11-ի երեկոյան հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
Մոսկվան վերջնականապես կորցրեց ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Նրա տեղը կգան այլ խաղացողներ: Շատ հետաքրքիր է՝ ի՞նչ է հիմա զգում Անդրեյ Կոզիրևը՝ հետկոմունիստական Ռուսաստանի առաջին ԱԳ նախարարը, կամ նրա տեղակալ Ֆյոդոր Շելով- Կովեդյաևը:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունից հետո Էմանուել Մակրոնը պահանջեց անհապաղ սկսել կոնֆլիկտի երկարաժամկետ քաղաքական կարգավորման աշխատանքը՝ հաշվի առնելով «Հայաստանի շահերը»:
Ինչպես հիշում ենք՝ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավում Թրամփի հիմնական քարոզչական թեզերը Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության կոշտ քննադատությունը և ուկրաինական պատերազմում անհեռանկար ու երկրի համար տնտեսական վնասաբեր արդյունքներն էին...